Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եռյակ է ծնվել

Եռյակ է ծնվել
23.10.2017 | 09:33

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել` Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները: Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով:

Երեքն էլ աղջիկ են և առողջական խնդիրներ չունեն։ Գարեգինը Ալավերդի քաղաքից է, Հերմինեն` Սիսիանից: Երևանում ապրում են վարձակալությամբ:

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ